ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ինչի՞ եք մոռանում Քոչարյանի ու Սերժի ժամանակների սպանությունները». Մկրտիչ Իսրայելյան
14:05, 18.01.2020 | mamul.am
9717 | 3

Լրագրող Մկրտիչ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էտ որ խելոք դեմքով գրում եք` 90-ականներն եկան, կամ Լևոնի ժամանակները վերադառնում են, Քոչարյանի ու Սերժի ժամանակների սպանությունները ինչի՞ եք մոռանում։ Լևոնը աչքիս լույսը չէ, բայց մի հատ հիշեք՝ Քոչարյանի իշխանությունը սկսվեց հոկտեմբերի 27-ով ավարտվեց մարտի մեկով։ Հըլը չեմ նշում էտ արանքում տեղի ունեցած բազմաթիվ սպանությունները։ Սերժի իշխանությունն սկսվեց մարտի մեկով, հասավ ապրիլյան պատերազմին ու ՊՊԾ գնդի գրավմանը։ Էտ ընթացքում տեղի ունեցած մյուս դեպքերն էլ դուք հիշեք ու մտաբերեք։ Ցավոք, քաղաքական սպանություններն անկախ Հայաստանի անբաժանելի մասն են կազմել։ Ու դրանք գրեթե երբեք չեն բացահայտվել։ Գուցե նաև չեն բացահայտվել էն պատճառով, որ էտ սպանությունների գործում թաթախված են եղել մարդիկ, որոնք ի պաշտոնե պիտի կանխեին կամ առնվազն պիտի բացահայտեին դրանք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր