ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
#Shell-ը հայտարարել է, որ աջակցելու է «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցմանը՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին
15:45, 18.01.2020 | mamul.am
8645 | 0

Անգլո-հոլանդական Shell նավթի-գազի ընկերությունը, որը հանդիսանում է «Газпром»-ի եվրոպական գործընկերներից մեկը՝ «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման գործում, հավատարիմ է նախագծին՝ չնայած ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներին: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանում Shell-ի նախագահ Սեդրիկ Կրեմերսը:

2019-ի դեկտեմբերի 24-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրեց երկրի պաշտպանական բյուջեն՝ 2020-ի ֆինանսական տարվա համար, որով, մասնավորապես, նախատեսում է սահմանափակիչ միջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք-2» և «Թուրքական հոսք» գազատարների ծրագրի իրականացմանը։
Շվեյցարական խողովակաշար տեղադրող Allseas ընկերությունն արդեն դադարեցրել է իր գործունեությունը Բալթիկ ծովում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր