ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Հանրությա՞ն, թե՞ վարչապետի արձագանքն են ուզում ճշտել». Նարինե Դիլբարյան
22:10, 18.01.2020 | mamul.am
8857 | 0

Լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիր է՝ ինչո՞ւ են ի սկզբանե առաջ քաշել ինքնասպանության հասցնելու վարկածը, եթե կան լուրջ հանգամանքներ ինքնասպանությամբ քողարկված սպանության վերաբերյալ, դրա մասին վկայում է քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը։ Մեր իրավապահ մարմինների գործունեությունն անմեկնելի է. հանրությա՞ն, թե՞ վարչապետի արձագանքն են ուզում ճշտել, գուցե կանցնի, կհամոզեն։ Տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ իրավապահ համակարգը մի քանի ղեկավարման կենտրոն ունի։ Վտանգահարույց է։ Այս համակարգերը ոչ միայն անցյալի ու ներկայի մեծ տեղեկատվության կրողն են, այլև` ապագայի գործողության տարբեր սցենարների»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր