ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Հալեպի հրետակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ․ կա 56 վիրավոր
12:05, 18.01.2020 | mamul.am
9070 | 0

Ապօրինի զինված խմբավորումները շարունակում են գնդակոծել Հալեպը, այդ թվում նույնիսկ քաղաքի կենտրոնական փողոցները։ Երեք օրվա ընթացքում սպանվել է 28 քաղաքացիական անձ, հայտնում է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը։

Վիրավորվել է ևս 56 մարդ, զոհերի թվում չկան զինվորականներ: Գնդակոծությունները տեղի են ունենում ամեն օր, դրանք իրականացվում են այն տարածքներից, որոնք վերահսկվում են Իդլիբ նահանգում թաքնվող զինյալների կողմից:

«Մեզ մոտ են բերվել 18 մարդ, երեքը մահացել են, քանի որ վնասվածները եղել են կյանքի հետ անհամատեղելի, մի քանի մարդ ստացել են ամբուլատոր բուժում, մնացածները գտնվում են հիվանդանոցում, բոլոր վիրավորներն ունեն ականի պայթյունի հետևանքով վնասվածքներ, նրանց վիրահատել են»,-հայտարարել է տեղական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի ղեկավար Մանաֆ Շարբաջին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր