ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Եթե հասկանանք՝ ով և ինչ պատճառով էր Կուտոյանին կանչել Լոնդոնից, ամեն ինչ կընկնի իր տեղը». Արթուր Ղազինյան
23:00, 18.01.2020 | mamul.am
20792 | 2

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը սոցկայքի իր էջում գրել է. «ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ Հայկ Հարությունյանի մահվան փաստով հարուցվել էր քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հանցակազմով:

Անցել է 6 ամիս, սակայն որևէ տեղաշարժ չկա այս քրեական գործում: Նախաքննական մարմինը, կարծում եմ, չի կարողանում գտնել այն հարցի պատասխանը, թե ով կամ ինչը կարող էր ստիպել փորձառու և ամուր զինվորականին ինքնասպանություն գործել...

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ՝ նույն հոդվածով...

Ինչ որ «անտեսանելի հզոր» ուժ կոտրում է ամուր և հավասարակշռված մարդկանց կամքն ու ոգին և ստիպում նրանց վերջ տալ իրենց կյանքին:

Հ.Գ. Եթե հասկանանք, թե ով և ինչ պատճառով էր Կուտոյանին կանչել Լոնդոնից, ապա ամեն ինչ կընկնի իր տեղը:

Հ.Գ.2 ԱԱԾ-ից կորած թղթապանակները գտնվեցի՞ն...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր