ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Հայտնի է դարձել՝ ինչու է Եղիսաբեթ թագուհին հակակրանք տածում Մեգան Մարքլի հանդեպ
13:10, 19.01.2020 | mamul.am
14887 | 0

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը ի սկզբանե հակակրանք է ունեցել Մեգան Մարքլի նկատմամբ՝ նրա մաշկի գույնի համար: Այս մասին հայտնում է Daily Mail-ը` հղում անելով իր աղբյուրներին:

Ընդ որում, աղբյուրը հաղորդում է, որ հենց Մեգանի հանդեպ ռասիստական վերաբերմունքն է պատճառը, որ Հարրին վայր է դրել թագավորական ընտանիքի ավագ անդամի իր իրավասությունները՝ արքայազնից դառնալով դուքս: Ասվում է, իբրև թե նման մթնոլորտ է տիրում Բուքենգհեմյան պալատում, և թխամաշկ Մեգան Մարքլի համար, ով ունի աֆրիկյան արմատներ, սա դարձել է թագուհու հակակրանքին արժանանալու հիմնական պատճառը: Աղբյուրը նաև պնդում է, որ թագավորական ընտանիքը մտավախություններ է ունեցել, որ Մեգանը մի օր կբարձրաձայնի թագավորական ընտանիքում տիրող ռասիզմի և սեքսիզմի մասին:

Այս ամենից բացի, Հարին ևս իր պատճառներն է ունեցել իր կնոջ հանդեպ թագուհու հակակրանքին պատասխանելու: Այս անգամ էլ պատճառը Մեգանի՝ ԶԼՄ-ների հետ դատական քաշքշուկներն են: Իբրև թե, Հարրին ցավագին է տանում այն հանգամանքը, որ իր տատը չի ուզում այս առումով աջակցել իր ընտրյալ Մեգանին: Այնինչ հենց պապարացիներն են դարձել Հարիի մոր՝ արքայադուստր Դիանայի մահվան պատճառներից մեկը:

Հարկ է նշել նաև, որ բացի Մեգանի մաշկի գույնից, թագուհուն հանգիստ չի տվել նաև Մեգանի անցյալը, քանի որ վերջինը մինչև արքայազնի հետ հանդիպելը մեկ անգամ արդեն ամուսնացած է եղել: Այնինչ նախկինում նման արարքի համար թագավորական տան անդամները թանկ գին են վճարել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր