ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ադրբեջանցի գեներալի հայտարարությունը կրում է հասարակությանը մոլորեցնելու և ստով կերակրելու միտում». Կ. Հովհաննիսյան
13:15, 19.01.2020 | mamul.am
7207 | 0

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ղեկավար գեներալ Էլչին Իբրահիմովը հունվարի 7-ից ադրբեջանի կողմից իրականացվող սահմանային սադրանքները, որոնք ստացել են մեր կողմից հակահարված՝ հասցնելով մարդկային և տեխնիկական կորուստներ, փորձ է անում պարտակել՝ հայտարարությունների տեսքով:
Ըստ տխրահռչակ գեներալի՝ Ադրբեջանը, հատկապես Տավուշի ուղղությամբ, 2019թ.-ին բարելավել է սեփական դիրքերը՝ ապահովելով անձնակազմի անվտանգ սպասարկման համար միջավայր, ինչպես նաև ձեռք բերել վերահսկող դիրքային պայմաններ Վրաստանից Հայաստան գազամուղի նկատմամբ: Ակնհայտ է, որ այս հայտարարությամբ պարզապես փորձ է կատարվում սեփական հասարակությունից թաքցնել անճարակությունը, քանի որ իսկապես Տավուշի մարզում հակամարտության հենց սկզբից որոշակի առավելություններ ունեցող Ադրբեջանը չի կարողանում իրականացնել որևէ ինժեներական աշխատանք սեփական դիրքերից առաջ գտնվող հատվածում, քանի որ հայկական կողմը մշտապես ճնշում է նման գործողությունները:
Հունվարի 7-ին նման գործողության հետևանքով Ադրբեջանի բանակը կորցրեց զինվորի, իսկ նույն գեներալը հայտարարում է, որ իրենք 5-6 անգամ ավելի համարժեք պատասխան են տվել: Այսինքն, ըստ այդ պետության սահմանային ծառայության ղեկավարը, մենք ունեցել ենք առնվազն 5 զոհ այդ հատվածում, ինչը չի համապատասխանում իրականությանը և բացառապես կրում է սեփական հասարակությանը մոլորեցնելու և ստով կերակրելու միտում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր