ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Ինչո՞ւ է Վանեցյանի բաջանաղը հանրությանը գուժում գազի գնի թանկացման մասին». Տարոն Չախոյան
03:30, 20.01.2020 | mamul.am
6487 | 1

Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատվով գեներալի բաջանաղը վերջին օրերին սկսել է ակտիվ քարոզ այն մասին, որ, ամենայն հավանականությամբ, «Գազպրոմ Արմենիա»-ն բնակիչների համար գազի սակագնի բարձրացման հայտ կներկայացնի: Չնայած որ դեռևս նախորդ տարի արդեն տեղեկություններ կային, որ 2020թ. Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի: Դեռևս 2019-ի հունվարից Հայաստանին վաճառվող գազի գինը սահմանին 15 դոլարով բարձրացել էր, սակայն բնակիչների համար գազի սակագինը մնացել է անփոփոխ:

Հավելեմ, որ «Գազպրոմ Արմենիա»-ն անգամ հայտ չի ներկայացրել գազի գնի թանկացման համար, սակայն Վանեցյանի բաջանաղը, ով նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն է, շտապում է «Գազպրոմ Արմենիա»-ի փոխարեն որոշում կայացնել ու հանրությանը գուժել գազի գնի թանկացման մասին։

Կարծում եմ՝ կարիք չկա անգամ պարզաբանելու, թե ինչի համար է արվում այս ամենը: Հստակ քաղաքական պատվեր է, որը միտված է սոցիալապես ցածր խավի մոտ դժգոհություններ առաջացնելու ու ներկայիս իշխանությունների դեմ բողոքի ալիք բարձրացնելու համար: Հստակ է նաև պատվիրատուն՝ հենց նույն ինքը` պատվով գեներալն է, ով շարունակում է իր մունդՌիկ գործելաոճը` հույս ուենալով քաղաքական դիվիդենտներ շահել: Հանրությունը պետք է աչալուրջ լինի ու չտրվի վանեցյանական էս մունդՌիկություններին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր