ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«ԱԺ-ում 2019-ին պետբյուջեից բաժանվել է ավելի քան 2 միլիոն դոլար պարգևավճար». Արսեն Բաբայան
09:15, 20.01.2020 | mamul.am
4052 | 0

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրեն հեղափոխական համարող իշխանությունը, ինչպես պարզվեց, միայն ԱԺ-ի ծախսերի ընդամենը մեկ հոդվածով կարող էր լուծել Գյումրիում 100 ընտանիքի բնակարանի հարց: Հենց 2019 թվականին կարելի էր 100 ընտանիքի տնակներից տեղափոխել բնակարաններ, բայց չարեց և գերադասեց ոչնչով աչքի չընկնող, հաճախ էլ խայտառակ ապօրինություններ անող պատգամավորների ու ԱԺ աշխատակազմին լավ ապրուստ ապահովել:

ԱԺ-ում 2019 թվականին պետական բյուջեից բաժանվել է ավելի քան 2 միլիոն դոլար պարգևավճար, որը համարժեք է Գյումրիում ավելի քան 100 բնակարանի:

Միայն 2019 թվականին ամբողջ պետական համակարգին վճարված պարգևավճարներով հնարավոր էր լուծել Գյումրու խնդիրների 70 տոկոսը:

Մեզ իրական հեղափոխություն է պետք...

Հ.Գ. ո՞ւմ են պետք ձեր խոստումները, թե ապագայում լուծելու եք 400 տնակների հարցը...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր