ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Սիրիայում ամերիկացի զինծառայողներն արգելափակել են ռուս զինծառայողների ճանապարհը
10:10, 20.01.2020 | mamul.am
13576 | 0

ԱՄՆ զինված ուժերը Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում գտնվող Ռումեյլան քաղաքի մոտակայքում` նավթահանքեր տանող ճանապարհին կանգնեցրել են ռուս զինվորականներին, հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրները: Գործակալության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել հունվարի 18-ին, քրդական զորամասերի կողմից վերահսկվող տարածքում: Ամերիկացի զինծառայողները խնդրել են ռուս զինծառայողներին վերադառնալ Ամուդայի շրջան, որը, ինչպես նավթահանքերը, գտնվում են Ալ-Հասաքա նահանգի հյուսիս-արևմուտքում:

Արդյունքում, ռուս զինվորականներն ստիպված են եղել վերադառնալ, քանի որ ամերիկացի զինվորները փակել են իրենց ճանապարհը: Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ ավիաբազան տեղակայված է Ռումիլանի շրջանում:
Դեկտեմբերին թուրքական ԶԼՄ-ները գրում էին, որ ԱՄՆ-ի զինված ուժերն ամրապնդում են դիրքերը Թուրքիայի և Իրաքի հետ Սիրիայի սահմանին, ինչպես նաև նավթահանքերի տարածքում: Ըստ Anadolu-ի՝ Ալ-Հասակում կան ԱՄՆ-ի հինգ հենակետ և ճանապարհային հենակետեր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր