Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում (Կենտրոնական Չինաստան) երրորդ մարդն է մահացել նոր տիպի կորոնավիրուսից, որի հետևանքով վարակվածների թիվը հասել է 198 հիվանդի: Մասնագետները հունվարի 18-ին գրանցել են վարակի 59 նոր դեպք, իսկ հունվարի 19-ին՝ 77: Կորոնավիրուսի նոր մանրէահիմքը, որը հարուցում է հիվանդությունը, նման է թոքաբորբի ախտանիշներին. տենդ, կոկորդի այտուցվածություն և հազ: 817 մարդկանցից, ովքեր սերտ կապ են ունեցել հիվանդների հետ, 727-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից, 90-ը դեռ մասնագետների հսկողության տակ են: |