ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
Չինաստանում երրորդ մարդն է մահացել նոր տիպի կորոնավիրուսից
10:25, 20.01.2020 | mamul.am
8891 | 0

Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում (Կենտրոնական Չինաստան) երրորդ մարդն է մահացել նոր տիպի կորոնավիրուսից, որի հետևանքով վարակվածների թիվը հասել է 198 հիվանդի: Մասնագետները հունվարի 18-ին գրանցել են վարակի 59 նոր դեպք, իսկ հունվարի 19-ին՝ 77:

Կորոնավիրուսի նոր մանրէահիմքը, որը հարուցում է հիվանդությունը, նման է թոքաբորբի ախտանիշներին. տենդ, կոկորդի այտուցվածություն և հազ:

817 մարդկանցից, ովքեր սերտ կապ են ունեցել հիվանդների հետ, 727-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից, 90-ը դեռ մասնագետների հսկողության տակ են:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր