Սիրիայում, հունվարի 16-ից զինյալների գրոհների հետևանքով, սպանվել է սիրիացի 47 զինվորական և քաղաքացիական 51 անձ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Յուրի Բորնկովը, գրում է RT-ն: Ըստ նրա, հունվարի 16-ից Իդլիբում գտնվող դեսկալացիայի գոտում սիրիական զորքերի դիրքերը գրոհայինների կողմից հարձակման են ենթարկվել 16 անգամ: Այս ընթացքում ահաբեկիչները 253 անգամ ռմբակոծել են խաղաղ բնակավայրերը: |