ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Գագիկ Ծառուկյանը՝ խորհրդարանը լուծարելու մասին
12:40, 20.01.2020 | mamul.am
5908 | 0

Տարբեր ուժերի կողմից տեսակետներ են հնչում, որ այս խորհրդարանը սպառել է իրեն և պետք է լուծարվի, ի՞նչ կարծիքի եք. ԱԺ-ում հետևյալ հարցին ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսպես պատասխանեց. «Ուզում եմ ասել, որ ոչ թե ժամանակն է, տարիուկես, երկու տարի է արդեն պետք է աշխատանք կազմակերպել, ծրագրավորել, պլանավորել, իրականացնել արտադրություն, զարգացում, մշակում, թե չէ՝ հիմա խորհրդարանը լուծարվեց, մյուսն եկավ՝ ոչ մի բան չի փոխվելու, փոխվելու է հիմնական տեսակը, որ պետք է աշխատանք կատարվի»:

Անդրադառնալով իրեն պատկանող ընկերություններում ստուգումներին, վերջինը պատասխանեց. «25-30 ընկերություն ստուգումների մեջ են առաջին օրվանից, նախկինում էլ ստուգել են, ստուգում են, թող ստուգեն, ի՞նչ կապ ունի դա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր