ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
#Amazon-ը մշակում է ձեռքի ափի սկանավորումը որպես վճարման համակարգի կիրառում․ #TheWall StreetJournal
16:25, 20.01.2020 | mamul.am
9807 | 0

Առցանց առևտրի Amazon.com Inc. ընկերությունը մշակում է տերմինալներ, որոնք թույլ կտան սպառողներին վճարել խանութներում` սկանավորելով ձեռքի ափը, որի մակերևութի կառուցվածքը կապված կլինի դեբետային կամ վարկային քարտի համարի հետ: Այս մասին հաղորդել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Ըստ պարբերականի` ներկա պահին Amazon-ի այս նախագիծը գտնվում է զարգացման սկզբնական փուլում: Ընկերությունը նախատեսում է մատնահետքերի ճանաչման տերմինալներ տեղադրել սրճարաններում, արագ սննդի կետերում և այլ ձեռնարկություններում, որոնց աշխատակիցները ստիպված են օրվա մեջ նույն գործողությունն իրականացնել շատ անգամներ:

Հրապարակման համաձայն` ընկերությունը, որը ղեկավարում է Ջեֆ Բեզոսը, դիմել է Visa անկանխիկ վճարային համակարգին` ապագա տերմինալների գործարքների մշակման համակարգի փորձարկման հարցում օգնություն ցույցաբերելու համար: Բանակցություններն ընթանում են MasterCard-ի, ինչպես նաև JPMorgan Chase-ի, Wells Fargo-ի և Synchrony Financial-ի հետ: Այս ֆինանսական հաստատությունները հետաքրքրություն են ցուցաբերել ծրագրի նկատմամբ և որոշում կկայացնեն, թե արդյոք նրանց համար ավելի ձեռնտու է աշխատել Amazon-ի հետ, թե մրցակից դառնալ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր