ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Մակունցը՝ սուպերվարչապետական համակարգի մասին
17:45, 20.01.2020 | mamul.am
4084 | 1

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ ժամանակի սղության պատճառով այսօր ճեպազրույցի ընթացքում հնարավոր չեղավ ամբողջությամբ ներկայացնել իմ տեսակետը սուպերվարչապետության վերաբերյալ, լրացուցիչ մեկնաբանություններս շարադրեմ այստեղ:

Սուպերվարչապետական համակարգն իմ պատկերացմամբ այն է, երբ վարչապետը միանձնյա իր ձեռքն է վերցնում պետական կառավարման համակարգն իր բոլոր ճյուղերով։ Երբ ՏԻՄ-ը ձևավորվում է հստակ ցուցումներով, երբ ԱԺ-ն կառավարության որևէ օրենսդրական նախաձեռնություն չի համարձակվում մերժել, երբ պետական գրեթե բոլոր ինստիտուտների նկատմամբ իրականացվում է տոտալ վերահսկողություն՝ սահմանափակելով իրապես ինքնուրույն գործելու նրանց սահմանադրական իրավունքը, երբ անգամ ընդդիմությունը շատ դեպքերում ձևավորվում էր ոչ թե ժողովրդի կամքով, այլ գիտենք` ինչպես։

Սուպերվարչապետությունը մի դրվագ չէ, մեկ կամ մի քանի օրենք չէ, որ փոխես և ամեն ինչ կարգավորվի։ Սուպերվարչապետությունը բազմաշերտ՝ սոցիալ-հոգեբանական, իրավական, արժեքային մի ամբողջ համակարգ է, որը փոխելու համար ամեն օր պետք է ներդնել մտածողություն, արժեքներ, քաղաքական կամք և անշուշտ իրավական գործիքակազմ։ Անհրաժեշտ է համալիր, հետևողական մոտեցում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր