ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Ոստիկանները բացահայտել են Հրազդանի նախկին քաղաքապետի ապօրինությունները
20:00, 20.01.2020 | mamul.am
4898 | 0

ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և կատարված ստուգումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Հրազդանի նախկին քաղաքապետը և հողաշինության բաժնի պետը, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2006 թվականի մայիսին կազմակերպել են Հրազդանի Ջրառատ թաղամասում գտնվող 4 հեկտար մակերեսով հողատարածքի օտարման ձևական աճուրդ։ Հիշյալ հողատարածքը իրական արժեքից ցածր գնով՝ 24․860․000 դրամով, փաստացի իրացվել է մի ընկերության սեփականատիրոջ։ Մեկ տարի անց նույն հողատարածքը գնահատվել է 537․500․000 դրամ ու ներդրվել նույն անձին պատկանող մեկ այլ ընկերության կանոնադրական կապիտալում, այնուհետև փոխանցվել մեկ այլ ընկերության։
Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե։

Ոստիկանները բացահայտել են Հրազդանի նախկին քաղաքապետի ապօրինությունները
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր