ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Մեր կառավարության միակ առաջարկը՝ 27 տարին լրացած հայրենադարձներին». Գ. Գորգիսյան
23:10, 20.01.2020 | mamul.am
5995 | 1

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի քաղաքացիներ և հատկապես սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներ,
այսպիսով, այսօր քաղաքական մեծամասնությունը մերժեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը։ Առաջարկում էինք մինչև 2019թ․ դեկտեմբերի 31-ը 27 տարին լրացած քաղաքացիներին հայրենիք վերադառնալու հնարավորություն ընձեռել։
Իմքայլական պատգամավորներն արտերկրում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին համարեցին դասալիք՝ առանց հաշվի առնելու քաղաքացու՝ արտերկում հայտնվելու հանգամանքները։
Այս պահին, փաստորեն, մեր կառավարության միակ առաջարկը 27 տարին լրացած և հայրենիք վերադառնալ ցանկացող մեր քաղաքացիներին՝ քրեական հետապնդումն է։
Հ․Գ․ Անվտանգությունը միայն խրամատում կանգնած զինվորը չէ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր