«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և կից նախագծերի փաթեթով առաջարկվում են նոր պաշտոններ դատախազությունում՝ - Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը համակարգող տեղակալ, դրույքաչափը՝ 12.50, ընդ որում՝ գլխավոր դատախազի մյուս տեղակալների դրույքաչափը գործող օրենքով 11.00 է - «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող վարչության պետ, դրույքաչափը՝ 10.00, ըստ այդմ՝ հավանաբար նաև նոր վարչություն, - «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազ, դրույքաչափը՝ 9.00, Հետաքրքիր է, իսկ ի՞նչն է ստիպել կառավարությանն այսչափ նոր պաշտոններ և հատկապես նոր տեղակալի պաշտոն ավելացնել դատախազությունում ․․․»: |