ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ի՞նչն է ստիպել կառավարությանը նոր տեղակալի պաշտոն ավելացնել դատախազությունում». Էդմոն Մարուքյան
23:35, 20.01.2020 | mamul.am
4015 | 1

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և կից նախագծերի փաթեթով առաջարկվում են նոր պաշտոններ դատախազությունում՝

- Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը համակարգող տեղակալ, դրույքաչափը՝ 12.50, ընդ որում՝ գլխավոր դատախազի մյուս տեղակալների դրույքաչափը գործող օրենքով 11.00 է

- «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող վարչության պետ, դրույքաչափը՝ 10.00, ըստ այդմ՝ հավանաբար նաև նոր վարչություն,

- «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազ, դրույքաչափը՝ 9.00,
այս թիվն ավել է այլ դատախազների աշխատավարձից՝ Երևանում՝ 1.00, մարզերում՝ 2.00 դրույքաչափով:

Հետաքրքիր է, իսկ ի՞նչն է ստիպել կառավարությանն այսչափ նոր պաշտոններ և հատկապես նոր տեղակալի պաշտոն ավելացնել դատախազությունում ․․․»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր