Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.35, EUR 517.05, RUB 7.43, GBP 617.79
+5 °C, 0 °C ... +6 °C Վաղը`+8 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Գյուղացին չի տուժում». ՍԱՏՄ ղեկավար
22:35, 20.01.2020

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընդամենն օրեր առաջ կանխագուշակել էի, որ սպանդանոցային մորթի անցման գործընթացում հիմնական ռիսկ տեսնում եմ այնտեղ, որ «դալալները»՝ ում հիմնական գործը մսի տեղափոխումն է, կարող են փորձել մոլորեցնել նաև ֆերմերներին։
Մեկ կամ երկու գլուխ կենդանի պահող գյուղացին երբեք իր միսը ինքնուրույն Երևան չի բերել, փոքր խանութների տերերը երբեք չեն ընկել գյուղերով՝ մեկ կամ երկու գլուխ կենդանի գնելու և տեղափոխելու, հենց այս օղակն ապահովել են այլ մարդիկ: Հույս ունեմ, որ բոլորդ գիտակցել եք, որ միակ ձևափոխությունը, որ կարող է լինել դաշտում քաղաքակիրթ տեղափոխումն ապահովողների ավելացումն է։
Գյուղացին չի տուժում»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր