ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Այ քեզ միտք». Արմեն Վարդանյան
01:10, 21.01.2020 | mamul.am
138627 | 1

Իրանագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լիլիթ Մակունցից տենց էլ գլուխ չհանեցի; Մեկ խելացի մտքեր ա արտահայտում, մեկ էլ նենց բաներ ա ասում, ոնց որ Գալուստ Սահակյանի կին տեսակը լինի: Թե բա՝ Փաշինյանը սուպերվարչապետական համակարգ ասելով նկատի ուներ կեղծված ՏԻՄ ընտրությունները: Տիկին Մակունցի ասածից դուրս ա գալիս, որ նախկինում, երբ որ ՀՀ-ում նախագահական կամ կիսանախագահական համակարգ էր գործում, ՏԻՄ ընտրություններ չէին կեղծվում ու դրանք սկսվեցին կեղծել, երբ որ 2015թ. սահմանադրական փոփոխություններով երկրում ստեղծվեց սուպերվարչապետական համակարգը: Կամ էլ ՏԻՄ ընտրությունների կեղծումը ի՞նչ կապ ունի կառավարման կարգի հետ: Այ քեզ միտք: Ոնց անենք, որ պատգամավորները մի քիչ քաղաքագիտություն սովորեն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր