Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.35, EUR 517.05, RUB 7.43, GBP 617.79
+4 °C, 0 °C ... +10 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
13-ամյա աշակերտուհին հղիացել է 10-ամյա աշակերտից
00:05, 21.01.2020

ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում 13-ամյա աշակերտուհին հղիացել է 10-ամյա տղայից: Նրանց ծնողներին միայն հայտնի է եղել, որ երեխաները ընկերություն են անում և շատ են շփվում: Նրանց Вконтакте-ի էջերի սոցիալական կարգավիճակի դաշտում նշված է՝ քաղաքացիական ամուսնության մեջ են: Նրանք բազմաթիվ համատեղ լուսանկարներ ունեն:

Հայտնի է, որ աղջկա հղիությունը 7 շաբաթական է:

Աղջկա դպրոցում տեղի ունեցածի մասին արդեն գիտեն և խոստացել են իրենց ուժերի ներածի չափով օգնել երեխային: Ըստ փոխտնօրենի՝ դեռ 2018 թվականից աղջկա ընտանիքը հաշվառված է որպես «սոցիալական վտանգավոր կարգավիճակում» գտնվող: Նա վստահ է, որ ամեն ինչ տեղի է ունեցել աշակերտուհու մոր հիվանդության պատճառով: Նրա մոտ քաղցկեղի վերջին փուլն է ընթանում: Ընտանիքի հայրն ստիպված է հոգ տանել ոչ միայն մահացող կնոջ, այլև 3 երեխաների նկատմամբ: Բացի հղիացած աղջկանից, ընտանիքում մեծանում են 3 և 5 տարեկան 2 տղաներ: Փոխտնօրենը նաև շեշտել է, որ աղջիկը շատ ծանր բնավորություն ունի, մշտապես փախչում է դասերից, վատ է սովորում, անկարգություններ է անում:

Հաղորդվում է, որ աղջկա ընտանիքը որոշել է չընդհատել հղիությունը:

ՌԴ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ այս փաստի առիթով: Կա կասկած, որ երեխայի հայրը կարող է և մեկ ուրիշը լինել: Հայրությունը որոշող գենետիկ հետաքննություն հնարավոր կլինի անցկացնել երեխայի ծնվելուց հետո:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր