Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.35, EUR 517.05, RUB 7.43, GBP 617.79
+5 °C, 0 °C ... +6 °C Վաղը`+8 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
ՄԻՊ-ը՝ նախորդ իշխանություններին ծառայելու լուրերի մասին
23:45, 20.01.2020

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ազատություն» ռ/կ-ի «ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ օգտատերերից մեկի հարցին, թե ինքը ծառայո՞ւմ է նախորդ իշխանություններին, նա պատասխանել է, որ դա կարծրատիպ է, հնացած է, ու այդ կարծրատիպը վաղուց արդեն կոտրվել է. «Միջազգային հանրապետական ինստիտուտ գոյություն ունի, ամերիկյան հայտնի սոցիոլոգիական կազմակերպություն է, որ այս վերջերս էլ հրապարակում էր վստահության ցուցանիշները. Մարդու իրավունքների պաշտպանն ունի 63 տոկոս վստահություն մեր քաղաքացիների կողմից: 5 անգամ 2015-ի նկատմամբ աճել է դրական ելքով գործերի թիվը, մոտավորապես 3 անգամ աճել են մեզ ներկայացվող բողոքները, 11 անգամ աճել են մեր այցերը հատուկ հաստատություններ: Սրանք ցուցանիշներ են, որոնք ակնհայտ վկայում են», - ասել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

ՄԻՊ-ը՝ նախորդ իշխանություններին ծառայելու լուրերի մասին
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր