Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.35, EUR 517.05, RUB 7.43, GBP 617.79
+5 °C, 0 °C ... +6 °C Վաղը`+8 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Սա շատ վատ երևույթ է մեր քաղաքական համակարգում». Արտակ Զաքարյան
00:30, 21.01.2020

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին:

«Ամեն կերպ պետք է հասկանալ մոտիվներն ու իրավիճակը, որը, ըստ էության, հասցրել է մահվան, ինքնասպանության կամ սպանության։ Բոլոր վարկածների ուսումնասիության արդյունքում պետք է վեր հանվեն հիմնական պատճառները և արվեն հետևություններ։ Սա շատ վատ երևույթ է մեր քաղաքական համակարգում՝ հաշվի առնելով նաև, որ հեռու անցյալում ունեցել ենք ուժային կառույցների ներկայացուցիչների մահեր, և պետք է անպայման հասկանալ բոլոր պատճառները, նաև քաղաքական հետևություններ անել, եթե դրանք քաղաքական հենքի վրա են։ Իշխանությունները կրում են պատասխանատվություն առաջին հերթին բացահայտումները լիարժեք իրականացնելու համար, իշխանությունները կրում են պատասխանատվություն նաև քաղաքական հարաբերությունները և զարգացումները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Սա շատ վատ երևույթ է մեր քաղաքական համակարգում». Արտակ Զաքարյան
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր