«Բանկը սպասելու ա՞ ինձ, որ չոռնի չքցի: 10 օր ա՝ մեկը չի գալի հանդիպի մեզ, լսի մեր բողոքը»,- դիմելով Արարատի մարզպետին՝ ասաց Երևան-Արարատ մայրուղին փակած անասնաբույծներից մեկը: «4 ժամ գոռացինք՝ է՛լ Փաշինյան, է՛լ չգիտեմ ինչ, մեկը չիջավ էն օրը կառավարությունից... Մեկը էս ճաշը կերել ա ու չի կարում մարսի»,- հավելեց մյուս գյուղացին: Գարիկ Սարգսյանն առաջարկեց երեկոյան հանդիպել, քննարկել. «10 օր ա հանդիպում ենք, խի՞ մեկը չի գալի»,- ասաց անասնաբույծը: Մարզպետի՝ դուք մեզ դիմե՞լ եք հարցին ի պատասխան, նշեց. «Դուք չգիտեի՞ք, որ էս խնդիրը կա»: |