New York Times պարբերականի փոխանցմամբ՝ այն միջադեպերը, որոնք հանգեցրել են Boeing 737 MAX-ի թռիչքների հետ կապված խնդիրներին, ի հայտ են եկել 2009-ին, երբ Turkish Airlines-ին պատկանող Boeing 737 ինքնաթիռը կոշտ վայրէջք կատարեց Ամստերդամի տարածքում գտնվող դաշտերից մեկում։ Նիդերլանդների հանձնաժողովի զեկույցից հետևում է, որ պատճառն ավտոմատ համակարգում ձախողումն է, որի ի հայտ գալու ժամանակ օդաչուները պատրաստ չեն եղել, ինչպես նաև նախագծման փուլում սխալ հաշվարկներ են իրականացվել: Սակայն, ինչպես նշում է պարբերականը, Boeing-ի դեմ պահանջները չեն ներառվել հանձնաժողովի վերջնական զեկույցում, որը բացատրվում է Boeing-ի ներկայացուցիչների և ամերիկյան մի շարք պաշտոնյաների կողմից ճնշմամբ: Արդյունքում, Boeing-ը կարողացել է կատարել նախագծման փուլում միայն աննշան փոփոխություններ: Հիշեցնենք՝ Turkish Airlines ընկերության ուղևորատար ինքնաթիռի վթարի հետևանքով, որը տեղի ունեցավ Ամստերդամի Սխիպխոլ օդանավակայանից ոչ հեռու, զոհվել էր 9 մարդ, 20-ը վնասվածքներ էին ստացել։ Turkish Airlines-ի ինքնաթիռը վայրեջք կատարելիս բաժանվել էր երեք մասի։ |