ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
#Boeing ինքնաթիռը խնդիրներ է ունեցել նաև 10 տարի առաջ, որը թաքցվել է․ #NewYorkTimes
11:00, 21.01.2020 | mamul.am
8353 | 0

New York Times պարբերականի փոխանցմամբ՝ այն միջադեպերը, որոնք հանգեցրել են Boeing 737 MAX-ի թռիչքների հետ կապված խնդիրներին, ի հայտ են եկել 2009-ին, երբ Turkish Airlines-ին պատկանող Boeing 737 ինքնաթիռը կոշտ վայրէջք կատարեց Ամստերդամի տարածքում գտնվող դաշտերից մեկում։ Նիդերլանդների հանձնաժողովի զեկույցից հետևում է, որ պատճառն ավտոմատ համակարգում ձախողումն է, որի ի հայտ գալու ժամանակ օդաչուները պատրաստ չեն եղել, ինչպես նաև նախագծման փուլում սխալ հաշվարկներ են իրականացվել:

Սակայն, ինչպես նշում է պարբերականը, Boeing-ի դեմ պահանջները չեն ներառվել հանձնաժողովի վերջնական զեկույցում, որը բացատրվում է Boeing-ի ներկայացուցիչների և ամերիկյան մի շարք պաշտոնյաների կողմից ճնշմամբ: Արդյունքում, Boeing-ը կարողացել է կատարել նախագծման փուլում միայն աննշան փոփոխություններ:

Հիշեցնենք՝ Turkish Airlines ընկերության ուղևորատար ինքնաթիռի վթարի հետևանքով, որը տեղի ունեցավ Ամստերդամի Սխիպխոլ օդանավակայանից ոչ հեռու, զոհվել էր 9 մարդ, 20-ը վնասվածքներ էին ստացել։ Turkish Airlines-ի ինքնաթիռը վայրեջք կատարելիս բաժանվել էր երեք մասի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր