Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 504.47, EUR 553.45, RUB 6.46, GBP 622.36
+11 °C, +5 °C ... +12 °C Վաղը`+12 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Բաղդադի «կանաչ գոտում»՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, մի քանի հրթիռ է պայթել. #AlHadath
14:40, 21.01.2020

Բաղդադի «կանաչ գոտում», որտեղ տեղակայված են կառավարական գերատեսչություններն ու դեսպանությունները, երեք հրթիռ է պայթել, հայտնում է Al Hadath-ը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ երեք հրթիռ է արձակվել ԱՄՆ դեսպանատան տարածքի ուղղությամբ: Ըստ ստացված տեղեկությունների՝ հրթիռակոծումն իրականացվել է մայրաքաղաքի հարավ-արևելքում գտնվող թաղամասից՝ պատճառելով նյութական վնասներ:

Ամերիկյան դիվանագիտական առաքելության հրթիռակոծությանը զուգահեռ, լսվել են տագնապի օդային ազդանշաններ։ ԱՄՆ զինված ուժերին պատկանող ուղղաթիռները բարձրացել են երկինք։ Վերջին ամիսներին Բաղդադի «կանաչ գոտին» բազմիցս ռմբակոծվել է, ինչի հետևանքով գրանցվել են զոհեր և վիրավորներ նաև Իրաքի անվտանգության ուժերի շրջանում:

Բաղդադի «կանաչ գոտում»՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, մի քանի հրթիռ է պայթել. #AlHadath
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր