ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Ռազբորկա՞ եք ուզում». քաշքշուկ՝ ԲՀԿ-ի և «Իմ քայլի» միջև
11:55, 21.01.2020 | mamul.am
13144 | 1

«Մենք դեմ ենք ցանկացած հանցավորության, բայց մի սկզբունք ենք պահում, որ մարդուն պետք է դատել կատարած արարքի համար: Դժվարանում եմ հասկանալ, թե ինչու է կառավարությունը գերակա հռչակել այս պայքարը, որովհետև սա ոչ թե հանցավորության դեմ պայքար է, այլ ինչ-որ անորոշ երևույթների: Գողական աշխարհ. այդ ի՞նչ հասկացություն է, ո՞վ կարա դրա սահմանն ընդգծի: Բայց լավ եք անում, որ պայքարում եք հանցավորության դեմ, մենակ մի հուշում. գողական բառի հետ 3 տառով բաղկացած հասկացություն կա, լավ կլինի, որ նաև դրա դեմ պայքարեք». հունվարի 21-ին ԱԺ նիստում «օրենքով գողերի» մասին նախագծի քննարկմանը հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել քրեական և քրեադատավարական օրենսգրքերում և օրենսդրորեն, գործիքակազմերով պայքարել քրեական ենթամշակույթի դեմ:

Գ. Պետրոսյանի ելույթը խայտառակ որակեց Արման Բաբաջանյանը: Նա ասաց. «Վախվորած ոստիկանությամբ չենք կարող պայքարել քրեական ենթամշակույթի դեմ: Ամեն ինչ պետք է անել, որ վեթինգն իրականանա, որպեսզի հանցագործների հետ ժամանակ անցկացնող քրեական դատարանի դատավոր չունենանք»:

Բանավեճը վերածվեց քաշքշուկի՝ ԲՀԿ-ի ու իշխանական պատգամավորների միջև: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հորդորեց հանդուրժող լինել կարծիքների հանդեպ, այլապես կարող են գնալ և «բեսեդկաներում լռվել»:

Տեսանյութը` «Ազատության»
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր