ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ինտերպոլի» նախկին ղեկավարը դատապարտվեց 13,5 տարվա ազատազրկման
12:40, 21.01.2020 | mamul.am
7876 | 1

«Ինտերպոլի» նախկին ղեկավար, Չինաստանի հանրային անվտանգության նախարարի նախկին տեղակալ Մեն Հունվեյնը՝ Տյանցզին քաղաքի միջին ատյանի դատարանի վճռով դատապարտվեց 13․5 տարվա ազատազրկման։ Ավելի վաղ դատական նիստի ժամանակ նա ընդունել էր կաշառք վերցնելու համար իրեն առաջադրված մեղադրանքը։ Այս մասին հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը: Հայտնի է, որ ամբաստանյալը ցանկություն չի հայտնել բողոքարկել դատավճիռը:

Նշվում է, որ Մեն Հունվեյը երկար տարիներ ծառայողական դիրքը չարաշահել է՝ հօգուտ իր անձնական և երրորդ անձանց շահերի, ստացել է թանկարժեք նվերներ և խոշոր գումար։ Հայտնի է, որ ստացված միջոցների ընդհանուր արժեքը կազմել է մոտ 2,1 մլն դոլար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր