ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Արման Բաբաջանյանը սադրում է». Արման Աբովյան
12:45, 21.01.2020 | mamul.am
5043 | 0

«Արդեն որերորդ անգամ Արման Բաբաջանյանը սադրում է, սադրում է ուղիղ, սադրում է անուղիղ: Ես չհասկացա՝ այդ ի՞նչը բորբոքեց պարոն Բաբաջանյանին, որ այստեղ մենք տեսանք մեկ դերասանի թատրոն: Ի՞նչ էր ասել պարոն Պետրոսյանը. խնդրում եմ ևս մեկ անգամ ուշադիր լսենք. վիրավորե՞լ է, կպե՞լ է, ի՞նչ է ասել: Հասկանում եմ՝ պարոն Բաբաջանյանն ինչո՞ւ է սադրում: Լրատվամիջոցում, որը պարոն Բաբաջանյանի «հովանավորության տակ է», որպեսզի հայտնվի մի գրառում. ԲՀԿ-ն պաշտպանում է կրիմինալը: Ո՛չ, կրկին ո՛չ, չի՛ ստացվի մեր վզին փաթաթել այն, ինչ գոյություն չունի: ԲՀԿ-ն պաշտպանում է քաղաքացու իրավունքները: Այս օրենքը ոտնահարում է ոչ թե քրեական աշխարհի, այլ քաղաքացու իրավունքները». հունվարի 21-ին ԱԺ նիստում միջադեպից հետո հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը:

Նա կոչ արեց հանգստանալ՝ ավելորդ կրքեր չբորբոքելու համար և նշեց, որ եթե կարգապահական պատճառով ԲՀԿ-ից 4 պատգամավոր է հեռացվում դահլիճից, ապա պետք է հեռացվի նաև «սադրիչը՝ պարոն Բաբաջանյանը»:

Նիստը վարող ԱԺ նախագահ Ա. Միրզոյանի արձագանքը չուշացավ. «Լավ է, որ այդպես եք կարծում, բայց այդպիսի կարգապահական տույժ կիրառելու իրավունք ունի միայն նախագահողը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր