Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.95, EUR 518.37, RUB 7.51, GBP 622.40
+3 °C, -2 °C ... +3 °C Վաղը`+3 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Սա Ազգային ժողո՞վ է, թե՞ ազգային քուչա». Հայկ Կոնջորյան
13:05, 21.01.2020

«Դուք իսկապես չեք հասկանո՞ւմ, թե ասվածի մեջ ինչ խնդիր կար, թե՞ ձևացնում եք, որ չեք հասկանում: Եթե ՀՀ-ում քրեական մշակույթի դեմ պայքարն իջեցվում է շրիշակի մակարդակի, գողական, բեսեդկայի քուչի մակարդակի, բերվում են համեմատություններ, որոնք նաև Ձեզ հարիր չեն: Հիմա ես ուզում եմ դիմել Ձեզ՝ տիկին Զոհրաբյան, պարոն Մելքումյան, մարդիկ, ովքեր քաղաքական տեքստեր են ասում, դա՞ է ձեր մակարդակը, որ այդ աստիճան իջեցնում են: Ուրեմն՝ ես էլ կարող եմ ասել 3 տառանիի մասով էլ, 4 տառանիի մասով էլ, եթե կարիք կա պայքարում ենք: Դրա մասով էլ կան նաև հոդվածներ: Պետք չէ այդ աստիճանի իջեցնել. սա Ազգային ժողո՞վ է, թե՞ Ազգային քուչա». հունվարի 21-ին ԱԺ նիստում խոսքը ԲՀԿ-ին հասցեագրելով՝ ասաց «Իմ քայլը» խմբակցությունից Հայկ Կոնջորյանը:

Նրա գնահատմամբ՝ ԲՀԿ-ն որդեգրել է հետևյալ մարտավարությունը. գալ և ասել՝ եկե՛ք ամեն ինչ հանգիստ անենք, բայց հետո կոնկրետ ինչ-որ մեկը, ինչ-որ հանձնարարությամբ ասում է մի բան, որը դառնում է ռումբ, և դահլիճն էլ բնականաբար արձագանքում է:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր