ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Լիբիայի ամենամեծ նավթային հանքավայրում ֆորս-մաժորային իրավիճակ է․ #Reuters
18:25, 21.01.2020 | mamul.am
8154 | 0

Լիբիայի նավթային ազգային կորպորացիան (NOC) հայտարարել է երկրի խոշորագույն հանքավայրում՝ Էշ-Շարարանի և հարևան Էլ Ֆիլ նավթահանքում ֆորս մաժորային իրավիճակի մասին, հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով NOC-ի կողմից ձեռնարկության թրեյդերներին ուղղված փաստաթուղթը:

NOC-ի նախազգուշացման մեջ ասվում է, որ «նավթի պաշտպանությամբ զբաղվող խմբի կողմից արգելափակել են խողովակաշարերը», որոնք նավթահանքերը միացնում են նավթալցման նավահանգիստներին: Ըստ գործակալության՝ խոսքն այն խողովակաշարերի մասին է, որոնց միջոցով նավթն Ալ-Շարարայից ուղղվում է դեպի Եզ-Զավիա քաղաքի նավթալցման տերմինալ և Էլ Ֆիլ հանքավայրից դեպի Մելիտեյի ափամերձ տերմինալ։
Նախօրեին Al Wasat-ը հայտնել էր, որ Ալ-Շարարանը փակվել է այնտեղ աշխատող լիբիական ցեղերի ներկայացուցիչների խնդրանքով: Նավթահանքերի բոլոր հորերը կոնսերվացվել են: Ալ-Շարարանի հետ մեկտեղ չեն գործում նաև Էլ Ֆիլ դաշտում հորատման մեքենաները: Այս հանքավայրերում արտահանումը կազմում է օրական մոտ 400 հազար բարել:

Տրիպոլիից 800 կմ հարավ-արևմուտք գտնվող երկու հանքավայրերի շահագործումը դադարեցվել է, ինչը նշանակում է, որ կանգնեցվել է Լիբիայի ամբողջ նավթարդյունաբերությունը: Նախօրեին NOC-ը հայտարարեց ֆորս մաժորային իրավիճակի մասին «նավթային կիսալուսնի» տերմինալներում՝ Ռաս Լանուֆ, Էս Սիդր, Բրեգա, Ալ Խարիգ և Զուվիտինի նավահանգիստներում: Ըստ կորպորացիայի՝ այս հարկադիր միջոցները կհանգեցնեն օրեկան 55 միլիոն դոլարի վնասի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր