ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ալիսա՛, արթնացի՛ր». Ալեն Սիմոնյան
14:00, 21.01.2020 | mamul.am
7870 | 2

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիսան ծուռ հայելիների աշխարհում: Ինչո՞ւ Ալիսան` պարզապես պատմվածքն է շատ նման: Մեր հերոսը նույնպես ապրում է ծուռ հայելիների թագավորությունում: Այնտեղ ինքը` մեկ հոգով ղառի, իսկ կեցվածքով` խաչի վալետ է, ով սիգար ծխելով` որոշում է կտրել գլուխն ուսից, թե ուսերից: Մեկ մեծ մեցենատ է, մեկ` վտարանդի կոմս Մոնտե Քրիստո, հաճախ նաև` տանջամահ արված սուրբ:
Այստեղ, ինչպես այդ նույն վեպում, կան պատերի վրա նստած իմաստուն դեմքով հիմար ձվիկներ, որոնք երբեմն ուղարկում են ամբողջ արքայական այրուձին մեկ այս կողմ, մեկ այն կողմ, և մեր Ալիսայից փող «կթում»:
Խոսելու ընթացքում այստեղ մեր հերոսը մեկ համտեսում է ճշմարտության սունկի մի կողմից և իրեն մեծ զգում, մեկ մյուս կողմից և դառնում փոքրիկ, վախկոտ մարդուկ: Բայց փողն ու վեցնոցների կալոդը դեռ կա, կարող ենք խաղալ: Իսկ երբ շատ տխուր է լինում, կարելի է զանգել լկտի, թլիկ և դատարկախոս ժամագործ նապաստակին և միասին հանգիստ, ինքնավստահ հիմարություններ խոսել:
Ու թվում է, թե հեքիաթ է, և այն շարունակվում է յուրովի, բայց այս ամենի մեջտեղում տխուր ու դժբախտ մի մարդուկ է...
Ալիսա՛, արթնացի՛ր»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր