ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Ռ. Քոչարյանի պաշտպանները նիստին չէին ներկայացել
14:05, 21.01.2020 | mamul.am
4116 | 1

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 21-ին շարունակվեց սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռ.Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը: Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ նիստից առաջ ստացվել են Արմեն Գևորգյանի և Ռ.Քոչարյանի պաշտպանների դիմումները, որոնցով նրանք հայտնել են, որ հունվարի 9-ի նիստում պաշտպանական կողմին հասցեագրված սպառնալիք է հնչել, դատարանը դրան ըստ պատշաճի չի արձագանքել: Նշված իրավիճակում իրենք զրկված են իրենց իրավունքներն ու պատականությունները կատարելու հնարավորությունից, ուստի՝ հունվարի 21-ին չեն ներկայանելու նիստին:
Ա.Դանիբեկյանը տուժողներից մեկի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանից փորձեց ճշտել, թե ինչ նկատի ուներ իր ասված արտահայտությամբ: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն ասաց, որ «դուք էլ կընկնեք մեր օրին» արտահայտությունն ասելով՝ նկատի է ունեցել հետևյալը. «Եթե մեզ փորձում են վիրավորել, կընկնեն մեր օրին, այսինքն՝ մենք էլ կարող ենք վիրվավորել: Մենք սպառնալիք չենք հնչեցրել: Եթե իրենք այդպես են գտնում, դա իրենց խնդիրն է»,- հայտարարեց նա:

Այնուհետ դատարանն անցավ պաշտպան Մ.Պողոսյանի հանդեպ սանկցիա կիրառելու հարցի քննարկմանը: Նախորդ նիստում նման միջնորդությամբ էր հանդես եկել մեղադրող կողմը: Դատարանը Մ.Պողոսյանին արտահայտվելու հնարավորություն տվեց: Նա էլ նշեց, որ միջնորդությունը քննվում է Ռ.Քոչարյանի, Ա.Գևորգյանի պաշտպանների բացակայության պայմաններում, այսինքն՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ: Դատավոր Աննա Դանիբեկյանը նկատեց, որ ոչ թե միջնորդություն են քննարկում, այլ դատական սանկցիա կիրառելու հարցը: Այդ դեպքում կարող է լսվել այն անձի կարծիքը, ում հանդեպ կարգապահական սանկցիա պետք է կիրառվի, իսկ Մ.Պողոսյանին արտահատվելու հնարավորություն տրվել է: Մ.Պողոսյանի պարտականությունն է ներկայանալ դատական նիստերին, իրականացնել իր դատավարական պարտականությունը: Ուստի՝ դատարանը որոշեց նրա նկատմամբ կիրառել սանկցիա՝ նկատողության տեսքով:

Դրանից հետո դատական նիստն ընդհատվեց՝ Գևորգյանի և Ռ.Քոչարյանի պաշտպանների բացակայության հիմքով. հաջորդ նիստի օր ու ժամ հայտարարվեց փետրվարի 4-ի, ժամը 13-ը:

Նիստի ավարտից հետո «հերոս» և «մարդասպան» վանկարկումներով էին հանդես գալիս Ռ.Քոչարյանի աջակիցներն ու հակառակորդները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր