ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Սա պաշտպանների կողմից դրսևորված վարքագիծ է՝ արհեստականորեն հետաձգելու դատական նիստերը». դատախազ
14:45, 21.01.2020 | mamul.am
3612 | 0

«Այս դատական նիստը վերաբերում է միջնորդությունների քննարկմանը, բայց դատական նիստերի ձգձգվելն ու հետաձգվելը որևէ կապ չունի միջնորդության քննարկման հետ: Սա պաշտպանների կողմից դրսևորված վարքագիծ է՝ արհեստականորեն հետաձգելու դատական նիստերը: Դատարանն արդեն արձանագրել է պաշտպանների կողմից իրենց դատավարական պարտականությունները չարամտորեն չկատարելու փաստը». Ռ. Քոչարյանի և մյուսների գործով հունվարի 21-ի դատական նիստից հետո լրագորղների հետ զրույցում ասաց դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ ի պատասխան այն հարցի, թե որքան ժամանակ կարող են ձգձգվել նիստերը տարբեր միջնորդություններով՝ չհասնելով բուն դատավարությանը:

Դատախազ Գ. Պետրոսյանն ասաց, որ դատական նիստերում կողմերը հավասար պայմաններում են, դատարանը բազմիցս հնարավորություն է տվել Ռ. Քոչարյանի և մյուսների պաշտպանական կողմին հայտարարություններով հանդես գալ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր