ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ամերիկացիների կեսից ավելին աջակցում է իմպիչմենթի գործընթացին. հարցում
21:15, 21.01.2020 | mamul.am
7462 | 0

Ամերիկացիների 51%-ը կարծում է, որ Սենատը պետք է աջակցի նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի դատական գործընթացին: Այդ մասին են վկայում SSRS-ի կողմից իրականացված հարցման արդյունքները, հայտնում է CNN-ը:

Միևնույն ժամանակ, հարցվածների 45%-ը կարծում է, որ Սենատը պետք է դեմ քվեարկի: Այնուամենայնիվ, ամերիկացիների 69%-ը վստահ է, որ Սենատը պետք է ներառի նոր վկաների կողմից ներկայացված ապացույցները, ում ցուցմունքները չեն ներառվել Ներկայացուցիչների պալատի կողմից իմփիչմենթի քննության ընթացքում:

Այսօր ԱՄՆ Սենատում սկսվում է նախագահ Թրամփի դեմ դատավարությունը: Գլխավոր դատախազ է հանդիսանալու Դեմոկրատական կուսակցության կոնգրեսական Ադամ Շիֆը: Նախագահ Թրամփը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր