ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
ԱԺ պատգամավորներն Էյվազովի քսենոֆոբ պահվածքի առնչությամբ նամակ կհղեն Բունդեսթագ
20:05, 21.01.2020 | mamul.am
6077 | 2

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները նամակ կհղեն Գերմանիայի Բունդեսթագ՝ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի ելույթը Դրեզդենում ադրբեջանցի երգչի քսենոֆոբիկ պահանջով կասեցնելու առնչությամբ: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, «Semper Opernball փառատոնը կասեցրել է երգչուհի Ռուզան Մանթաշյանի ելույթը՝ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի պահանջով: Պատճառը Ռուզան Մանթաշյանի հայազգի լինելն է:

«Մենք՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը, պատրաստել ենք մի նամակ, որը կուզենայինք, որ հնարավորինս շատ պատգամավորներ ստորագրեին: Նամակն ուղղված է Բունդեսթագին, որպեսզի նրանց ուշադրությունը հրավիրենք Դրեզդենում կատարվող քսենոֆոբիկ դրսևորումների վրա»,- ասաց Մանուկյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր