ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Արարատի մարզպետն ու ցուցարարները պայմանավորվեցին սպանդանոցների հարցում սպասել վարչապետի լուծմանը
20:40, 21.01.2020 | mamul.am
3865 | 0

Անասնաբույծների և մսավաճառների հետ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հանդիպմանը հայտարարեց, որ ակցիայի մասնակիցներին՝ փոխզիջումներ լինելու են։

«ԱԺ-ից ինձ հավաստիացրել են, որ շատ լավ լուծումներ կան։ Կառավարությունից էլ ինձ հավաստիացրել են, որ վաղը հարցուպատասխանի ժամանակ մեր խմբակցության կողմից հարցը բարձրացվելու է և կառավարությունից, ամենայն հավանականությամբ, վարչապետը կպատասխանի, թե ինչ լուծում է տեսնում», - ասաց Գարիկ Սարգսյանը՝ հավելելով, որ եթե այն չբավարարի ցուցարարներին, նորից կհանդիպեն:

Հիշեցնենք, որ ակցիա իրականացնողները առավոտյան փակել էին Երևան-Արարատ ճանապարհը:

Ցուցարարները բողովքում են պարտադիր կերպով սպանդանոցներում մորթ իրականացնելու կառավարության որոշման դեմ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր