ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Մերժվածներից մնացած կադրերը անցկացնում են նախագծեր, որոնք դառնում են հանրային դժգոհության պատճառ». Լ. Գալստյան
06:20, 22.01.2020 | mamul.am
4846 | 0

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետական կառավարման համակարգում մերժվածներից ժառանգություն մնացած ու «հեղափոխականի» դիմակ հագած կադրերը շարունակում են դարակներից հանել ու անցկացնել տարբեր օրենքների և որոշումների նախագծեր, որոնք դառնում են հանրային դժգոհության պատճառ։ Նույնիսկ Սերժիկի ժամանակ ռիսկ չեն արել դրանք անցկացնել, բայց հիմա անում են, ու դա, կարծում եմ, պատահական չէ։ Նպատակը հանրային դժգոհություն առաջացնել է՝ ինչը ցավոք հաջողվում է։
Իսկ այդ ընթացքում Ազգային ժողովը, որը պետք է դառնար հեղափոխական օրենսդրական փոփոխությունների դարբնոց՝ զբաղված է երրորդական հարցերի քննարկումով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր