ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Երբ Վանեցյանը որոշեց ուժեղացնել իր անվտանգությունը, տեղի ունեցավ Կուտոյանի առեղծվածային մահը». Տարոն Սահակյան
01:25, 22.01.2020 | mamul.am
8024 | 0

«Առաջին լրատվական»-ի եթերում նախկին պատգամավոր, ՌԴ կառավարությունում 2000-2003 թթ. Հայաստանի կառավարության հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանն անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Գերոգի Կուտոյանի մահվան դեպքին․ «Հեղափոխությունից հետո ես իմ հարցազրույցներից մեկի ժամանակ խոսել եմ առեղծվածային ևս մեկ մահվան մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և հստակ պայմանավորվեցին գազի գնի հետ կապված գործողությունների հետ։ Ռուսական կողմը հայտարարեց, որ սահմանի վրա գազի գինը սահմանվել է 150 դոլար։ Դրանից հետո վարչապետին կից ստեղծվեց հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրություններ կատարեր, և այդ արդյունքներից ելնելով՝ պետք է գային գազի գնի վերջնական համաձայնության։ Այդ ժամանակ առեղծվածային մահով մահացավ շատ կարևոր մի անձ՝ Նիկոլայ Գաբրիելյանը, որը հայտնի էր Գազի Կոլյա անվամբ։ Այդ ժամանակ ԱԱԾ տնօրենը Արթուր Վանեցյանն էր, և չեմ կարծում, որ նա այդ տեղեկություններին չի տիրապետում։ Որքան գիտեմ՝ Վանեցյանին պաշտոնից ազատելուն հետևեց Հայկ Հարությունյանի ինքնասպանությունը, և որքան գիտեմ՝ մի քանի օր առաջ Վանեցյանը հայտարարեց, որ իր անվտանգությանը սպառնալիք կա և ուժեղացրեց իր անվտանգությունը, որին հաջորդեց Գեորգի Կուտոյանի առեղծվածային մահը։ Ես համաձայն չեմ ո՛չ իշխանական թևի որոշ հայտարարություններին, որ սա անցյալի արձագանք է, ո՛չ նախկին իշխանավորների կողմից հնչեցրած կարծիքներին, թե սա մթնոլորտը սևի ու սպիտակի բաժանելու հետևանք է։ Երկու դիրքորոշումներն էլ պրիմիտիվ են»,- ասել է նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր