ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Ամուսնությունից 2 շաբաթ անց տղամարդն իմացել է, որ իր «կին»-ն իրականում տղամարդ է
23:00, 21.01.2020 | mamul.am
17074 | 0

Ուգանդա նահանգում Կայունգա մզկիթի իմամ Մուհամեդ Մութուբուին վերջերս հանել են պաշտոնից, քանի որ նրա կինը գողացել է հարևանի հեռուստացույցը: Սակայն սա ամենը չէ: Հետաքննությունը պարզել է, որ իմամի կինն ամենևին էլ կին չէ, տղամարդ է:

Իմամի հարսանեկան լուսանկարը
Daily Monitor-ը գրում է, որ թեև ամուսնությունից հետո 2 շաբաթ է անցել, սակայն իմամը բնավ էլ ուշադրություն չի դարձրել իր կենակցի իրական սեռին և երբ իմացել է ճշմարտությունը, մեծ հիասթափություն է ապրել: Դրան գումարվել է նաև մյուս հարվածը՝ մզկիթից հեռացնելը: Ըստ աղբյուրի՝ այժմ խաբված ամուսինը փորձում է ուշքի գալ բարեկամների տանը: Վերադառնալ այն տուն, որտեղ ինքը ապրել է «կնոջ» հետ, դեռ չի պատրաստվում:
Իմամի հարևաններն էլ պատմել են, որ արտաքինից բոլորովին հնարավոր չի եղել կռահել, որ նրա կինը իրականում տղամարդ է: Նա մեծ հաճույքով արել է բոլոր տնային գործերը՝ եփել է, լվացել, մաքրել:
Կին ձևացած տղամարդը
Բացահայտվելուց հետո երիտասարդը պատմել է, որ այդ ամենն արել է՝ մի հարմար պահի իր «ամուսնուն» թալանելու ու փախուստի դիմելու համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր