ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Հակառակ պարագայում՝ պետությունը կհասնի շատ ծանր հանգրվանի». Պետրոս Մակեյան
01:20, 22.01.2020 | mamul.am
4592 | 0

«Ժողովրդավարական Հարենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի խոսքով՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները պետք է լուրջ ուսումնասիրության ենթարկվեն, դրանից արվեն հետևություններ, հակառակ պարագայում՝ պետությունը կհասնի շատ ծանր հանգրվանի։ Այս մասին նա ասել է 168 TV-ի եթերում:

«Երբ երկրում ընթանում են հետհեղափոխական գործընթացներ, և բարեփոխումների անվան տակ ընթանում են տարբեր գործընթացներ, որոնք բերում են ցույցերի և հանրահավաքների, իսկ եթե դրանց էլ գումարվում են նման մարդկանց մահերը, ապա իշխանությունը պետք է սթափվի։ Արդեն 1.5 տարի անցել է, ինչը բավական էր, որ այդ անփորձ ջահելները փորձ ձեռք բերեին»,- ասել է նա:

Մակեյանը չի բացառում Հայաստանում հեղաշրջման փորձերը, որոնք կարող են իրականացնել կա՛մ արտաքին ուժերը՝ Ռուսաստանը, կա՛մ նախկինները, կա՛մ գործող իշխանությունը. «Այո,՛ նաև այսօրվա իշխանությունը կարող է գնալ դրան. այն համակարգը, որը չի հասկանում, թե ինչ է անում, կամ անում է՝ առանց մտածելու և վերլուծելու, աշխատում է ինքն իր դեմ»,- ասել է Մակեյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

«Իշխանությունը պետք է սթափվի». Պետրոս Մակեյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր