ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Գլոբալ տաքացման մեկ երրորդը կապված է ֆրեոնների արտանետումների հետ
00:15, 22.01.2020 | mamul.am
8572 | 0

Կլիմայի փոփոխության պատճառով Երկիր մոլորակի ջերմաստիճանի ընդհանուր բարձրացման մոտ մեկ երրորդը կապված է ոչ թե ածխաթթու գազի կամ մեթանի արտանետումների հետ, այլ՝ վերջին 50 տարվա ընթացքում մթնոլորտում կուտակված տարբեր տեսակի ֆրեոնների արտանետումների: Այսպիսի եզրակացության են եկել մասնագետները, որոնց հետազոտությունները հրապարակվել են Nature Weather Change գիտական ամսագրում։ «Մենք արդեն պայքարում ենք այս երևույթի դեմ Մոնրեալի արձանագրության միջոցով, որի արդյունքում մթնոլորտում ֆրոնների կոնցենտրացիան անընդհատ նվազում է: Առաջիկա տասնամյակների ընթացքում գլոբալ տաքացման գործոնն անընդհատ կնվազի»,- հայտարարել է Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Լորենցո Պոլվանին:
Ֆրեոնները ֆտորի, ածխաջրածինների և այլ հալոգենների միացություններ են, որոնք հայտնաբերվել են ամերիկացի գիտնականների կողմից գրեթե մեկ դար առաջ: Դրանք օգտագործվել են ամենուր՝ որպես սառնազդակներ և շինարարական նյութերի բաղադրիչներ մինչև 1980-ականների կեսերը, երբ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի քիմիկոսները պարզեցին, որ ֆրեոնները ոչնչացնում են օզոնի շերտը և արդեն հասցրել են օզոնային անցքեր առաջացնել Անտարկտիդայում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր