ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Այդ կրիմինալն այդքան հզո՞ր է, որ ներքին զորքեր են պահում դրա դեմ». Պետրոս Մակեյան
01:15, 22.01.2020 | mamul.am
4738 | 1

«Ժողովրդավարական Հարենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը 168 TV-ի եթերում խոսելով երկրի ներսում ծավալվող զարգացումների մասին, ասել է, որ իշխանության կազմում շատ են մարդիկ, որոնք բարեփոխման անվան տակ լրջագույն խնդիր են ստեղծում հենց Նիկոլ Փաշինյանի համար, իսկ այն գյուղացիները, «որոնք այսօր ճանապարհ են փակում, վաղը կամ մյուս օրը գլուխներ են ջարդելո»ւ։

«Օրինակ՝ եկեք նայենք, թե ի՞նչ է կատարվում։ Սամվել Ալեքսանյանը ամբողջ գյուղատնտեսության մի ոլորտը՝ խոզաբուծությունը, երկու տարին մեկ դեմպինգի է ենթարկում, ջարդում է գլխաքանակը՝ դրանով 1 տարվա կտրվածքով ապահովում իր համար գերշահույթ։ Այս մասին խոսել ենք նախկինում, խոսում ենք նաև հիմա։ Այդ գյուղացիները, որոնք հիմա ճանապարհ են փակում, վաղը գլուխ են ջարդելու, և սա չի լինելու այլևս բաց ձեռքերի քաղաքականություն: Եթե Ալեքսանյան Սամվելի մասին իր ասածների վերաբերյալ իշխանությունը գործողություններ չկատարի, ապա ես դրանից եզրակացություն կանեմ: Ես կմտածեմ, որ այստեղ կա շահերի բախում, իսկ եթե ես համոզվեմ, որ այսօրվա իշխանությունը շահեր ունի օլիգարխների հետ, այդ դեպքում հարց կառաջանա՝ ինչո՞ւ մենք գնացինք այս ամենին. ի՞նչ տարբերություն՝ Սաշի՞կն է, թե՞ Պողոսը, եթե արդյունքում նույն բանն են անում»,- ասել է Մակեյանը:

Պետրոս Մակեյանը եթերի ընթացքում անդրադարձել է նաև այսօր խորհրդարանում բանավեճերի առիթ դարձած «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին և Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի այն հայտարարությանը, թե մենք ունենք ներքին զորքեր, քրեակատարողական համակարգում արտակարգ իրավիճակ ստեղծվելու ժամանակ, և թող մեկը փորձի իր բախտը և պետության հետ սպառնալիքի լեզվով խոսի:

«Ես 1.5 տարի եղել եմ բանտում, տեսել եմ այդ համակարգը, որը փոխկապակցված է դրսի հետ։ Դրա համար ցանկացած օրենք, որը գրվում է, պետք է լուրջ վերլուծվի, նոր կյանքի կոչվի։ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էլ էին ներքին զորքերով իշխանություն պահում, հիմա բանը հասել է նրան, որ իրե՞նք էլ են փորձում իշխանությունը պահել ներքին զորքերով։ Հիմա, փաստորեն, ունենալով ժողովրդի վստահությունը՝ այդ ներքին զորքերը ո՞ւմ դեմ է օգտագործում, ուրեմն այդ կրիմինալն այդքան հզո՞ր է, որ ներքին զորքեր են պահում դրա դե՞մ։ Եթե այդպես է մտածում՝ նշանակում է՝ կա՛մ օրենքը լավ չի ճանաչում, կա՛մ կրիմինալին»,- ասել է Մակեյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

«Այդ կրիմինալն այդքան հզո՞ր է, որ ներքին զորքեր են պահում դրա դե՞մ». Պետրոս Մակեյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր