«Ժամանակ»-ը գրում է. «Սպանդանոցային մսի վաճառքի մասին օրենքը արդեն մեկ շաբաթ է՝ մտել է ուժի մեջ, սակայն Երևանի թե՛ սուպերմարկետներում, թե՛ շուկաներում շարունակում են վաճառել տնային պայմաններում մորթված տավարի և խոզի միս: Վաճառողներն ասում են, որ իրենց Սննդի անվտանգության տեսչությունից «մի թեթև» զգուշացրել են, սակայն իրենք շարունակելու են նույն ձևով աշխատել, քանի դեռ այս հարցում վերջնական հստակեցում չկա»: Մանրամասները՝ թերթի համարում: |