ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Ոչ հարգելի կառավարություն, սա նորմալ չէ ու մարդկանց բողոքն արդարացի է». Զոհրապ Եգանյան
14:15, 22.01.2020 | mamul.am
5478 | 0

Օգտատեր Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամբողջ խնդիրն այն է, որ սպանդանոցների թեմայով պետությունը նորից կատարում է երրորդ կամ չորրորդ քայլն առանց առաջին և երկրորդը կատարելու: Եթե գոնե ամեն շրջան այս պահին ունենար սպանդանոց, ապա մարդիկ հազարներով ոտքի չէին կանգնի, չկա սպանդանոց ու կա պարտադրանք, որ պետք է սեփական միջոցներով տանել անասունը մորթի, գումար տալ այն կատարելու համար, հարստացնել բիզնես անողին ու մի բան էլ պնդում եք, որ սա նորմալ է: Ոչ հարգելի կառավարություն, սա նորմալ չէ ու մարդկանց բողոքն արդարացի է: Սպանդանոցներ, իհարկե, պետք են, թող շատ լինեն, մրցակցեն գնի ու այլ ծառայությունների մեջ, կարող է մեկն էլ շարժական սպանդանոց է ստեղծում ու բոլորը գոհ են լինում: Հաշվի առեք նաև, որ սպանդանոցների գործարկումը թանկացնելու է նաև մսի գինը: Սա նշանակում է գնաճ կամ օրինակ բոլոր ժամանակների սիրելի օլիգարխ (2018թ կեսերից խոշոր գործարար) Սամվել Ալեքսանյանի ներկրած սառեցված էժան մսի վաճառքի կրկնապատկում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր