ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Արդյոք եղա՞վ հետաքննություն այս հարցի շուրջ և ի՞նչ պարզվեց». Արտուշ Չիբուխչյան
10:05, 22.01.2020 | mamul.am
3888 | 2

Քաղաքացիական ակտիվիստ Արտուշ Չիբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2018 թվականի հուլիսին Նիկոլ Փաշինյանը հարցազրույցներից մեկում ասեց հետևյալը. «Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպման ժամանակ մենք շատ բարձր գնահատեցինք այն փաստը, որ Ռուսաստանը Հայաստանին գազ մատակարարում է բավականին էժան գնով: Բայց ես ասացի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար կարևոր է ոչ թե այն, թե ինչ գնով է Ռուսաստանը Հայաստանին գազ մատակարարում, այլ այն, թե ինքը իր տանը ինչ գնով է սպառում այդ գազը: Հայաստանի քաղաքացին այսօր չի զգում, որ Ռուսաստանի էժան գազ է սպառում, և ես կարծում եմ, որ այստեղ կարող են լինել որոշակի անարդյունավետ կառավարման՝ ընդհուպ մինչև կոռուպցիոն ռիսկեր: Եվ ես կարծում եմ, որ Ռուսաստանի իշխանությունը ըմբռնմամբ է մոտենում, որ մենք այս հարցերով լրջությամբ զբաղվենք և հասկանանք, թե ինչ է տեղի ունենում»։

Արդյոք եղա՞վ հետաքննություն այս հարցի շուրջ և ի՞նչ պարզվեց: Կա՞ր արդյոք կոռուպցիոն մեխանիզմ գազի գնագոյացման մեջ, թե նախորդներն այս հարցում աշխատելուց ոչ մի բացթողում չեն արել:
Սրանք հարցեր են, որոնց պատասխանը պետք է տրվի մինչ նոր գնի մասին խոսելը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր