ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ն. Դիլբարյանն առաջարկում է պաշտոնյաների լեզվակիրառության մեղանչումների դեմ բալային համակարգ մշակել
12:45, 22.01.2020 | mamul.am
3141 | 1

Լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տխուր է, երբ խորհրդարանում գողական ենթամշակույթի դեմ օրինագիծը քննարկում են նույն այդ ենթամշակույթի կարկառուն մեթոդներով՝ գումարած հարակիցը՝ բակա-տաղավարային: Որոշ պատգամավորների բառապաշարը ահազարհուր էր: Մի անգամ ևս համոզվեցի, որ բուհերում գրական-մասնագիտական հայոց լեզվի եւ հայոց պատմության ուսուցումը գերպարտադիր է: Առկա է նաև այն բառաշարքը, որի կիրառումը պետք է համարել անթույլատրելի: Առաջարկում եմ օրենսդրական համահունչ նոր նախաձեռնություն՝ պատգամավորների և պետական այլ պաշտոնյաների համար լեզվակիրառության մեղանչումների դեմ բալային համակարգի մշակում: Կարելի է տարեկան 9-ի փոխարեն 12 բալ սահմանել՝ անթույլատրելի մեկ բառի կամ դարձվածքի համար հանել 0,5-2 միավոր: Նիշերի սահմանված քանակը գերազանցողներին պաշտոնանկել առժամանակ......»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր